Ֆրանսիայի նախագահի հայազգի թեկնածուի հարցազրույցը թուրքական «Milliyet» թերթին
Թուրքական «Milliyet» օրաթերթն անդրադարձել է Ֆրանիսայի նախագահի թեկնածու հանդես եկող հայազգի Մաքսիմ Վերներին: Նշվում է, որ վերջինս արմատներով էրզրումցի հայ է, իսկ մայրական ազգանունը` Քիրեչյան: Սորբոնի համալսարանում ուսանելու տարիներին Մաքսիմը կրթական մի ծրագրի շրջանակներում ուսումնառություն է անցել Ստամբուլի «Գալաթասարայ» համալսարանում 4 ամիս: Վերները պատասխանել է «Milliyet»-ի հարցերին:
– Սարկոզին ինչպիսի° քաղաքական գործիչ է:
– Նա տարեց և հարուստ մարդկանց համար է քաղաքականություն վարում: Ֆրանսիայի երիտասարդների վիճակն անմխիթար է: Մեծ մասը աշխատանքի փնտրելու դժվարությունն է քաշում:
– Ֆրանսիայի վարած քաղաքականությունն ինչպե°ս եք գնահատում:
– Ինձ անհանգստացնում է Թուրքիային ընդդիմացող Սարկոզիի պահվածքը: Ես աջակցությունս եմ հայտնում ձեր երկրի ԵՄ անդամակցությանը: Համախոհ չեմ Թուրքիայի մասին իր տեսակետներն ունեցող Սարկոզիի հետ: Հարկավոր է ավելի լուրջ ընդունել Թուրքիային, դուք արժանի եք ավելի շատ հարգանքի:
– Հայերը հպարտանում են ձեր թեկնածությամբ: Ինչպե°ս եք վերաբերվում Էթնիկ արմատներին ու քաղաքականության մեջ դրանց ունեցած դերին:
– Մայրական կողմից հայկական ծագում ունեմ, բայց ինձ նախևառաջ ֆրանսիացի եմ համարում: Քաղաքականության մեջ հավաքական ոգին պետք է գերադասվի անհատական ցանկություններից: Հայ-թուրքական հարաբերությունները քաղաքականության միջոցով չի, որ կարող են լուծվել, այլ` երիտասարդների:
– Էրզրում գնացե°լ եք:
– Ափսոս, ոչ: Առաջիկայում նորից կմեկնեմ Թուրքիա: Ցանկություն ունեմ Էրզրումում գտնվող մեր պապական գյուղ գնալ և ղադաիֆ (արևելյան քաղցրավենիք) համտեսել:
Մխիթար Նազարյան, թուրքագետ
ArmAr.am












