Ադրբեջանն անցնող շաբաթ 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը
Հուլիս 2, 2011թ. 09:56
Անցած շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման բազմաթիվ դեպքեր: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում դրանց թիվը հասել է մոտ 200-ի, որի արդյունքում մեր դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց` այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:
«ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները վստահորեն կատարել են իրենց մարտական խնդիրը և առանց կորուստների ճնշել հակառակորդի կրակային ակտիվությունը»,- ասվում է ՊԲ տարածած հաղորդագրությունում:
ArmAr.am












