1991-ի ԼՂՀ անկախության հանարքվեի արդյունքները
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1991թ. դեկտեմբերի 10-ից ԼՂՀ-ում էին գտնվում մի խումբ անկախ դիտորդներ` ԼՂՀ կարգավիճակի հարցով հանրաքվեի ընթացքին հետևելու նպատակով: Դիտորդական խմբերը աշխատել են Ստեփանակերտ քաղաքում, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Շահումյանի շրջաններում: Դիտորդները այցելել են ավելի քան 30 ընտրական տեղամասեր, ներկա գտնվել ձայների հաշվմանը: Անկախ դիտորդները հավաստում են. Հանրաքվեի նախապատրաստումը, անցկացումը և արդյունքների ամփոփումը իրականացվել են <<ԼՂՀ հանրաքվեի անցկացման մասին ժամանակավոր կանոնակարգին>> համապատասխան: ԼՂՀ տարածքում կազմվել է 81 ընտրատարածք: Ընտրատարածքների ցուցակը և տարածքային ընտրական հանձնաժողովների հասցեները հրապարակվել են <<Խորհրդային Ղարաբաղ>> թերթում: Ընտրողների ցուցակներում ընդգրկված էին ձայնի իրավունք ունեցող 132.328 մարդ: Հանրաքվեի հարցը ձևակերպվել է հետևյալ կերպ. <<Համաձա՞յն եք արդյոք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ով ինքնուրույն կորոշի համագործակցության ձևերըը այլ պետությունների և միությունների հետ>>: Երեք` հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով քվեաթերթիկները պարունակում են նշված հարցը և <<այո>>, <<ոչ>> բառերը /անցանկալին ջնջել/: Նշված լեզուներից մեկով գրված քվեաթերթիկը /ըստ ընտրողի ցանկության/ տրվել է անձնագրի ներկայացմամբ և ստորագրությամբ: Դիտորդների կողմից չեն հայտնաբերվել քվեարկության արարողակարգի, քվեաթերթիկների տրման, դրանց ձևակերպման, ձայների հաշվման խախտումներ: Դիտորդները անհրաժեշտ են համարում նշել, որ հանրաքվեն անց է կացվել ԼՂՀ դեմ զինված ագրեսիայի պայմաններում, ինչն արտահայտվում է Ստեփանակերտ քաղաքի և մյուս բնակավայրերի անդադար հրետակոծություններով, տարբեր զինատեսակների կիրառմամբ, ներառյալ հրթիռներն ու հրետանին: Քվեարկության օրը հրետակոծումներից զոհվել է 10, վիրավորվել` 11 հայ: Ստեփանակերտ քաղաքի կանանց և երեխաների մեծամասնությունը գիշերում է նկուղներում, փակ են մսուր-մանկապարտեզները, դպրոցները: Դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը հրետանային արկ է ընկել Ստեփանակերտի դպրոցներից մեկի վրա: Պայթեցված է քաղաքային ջրատարը, չկա հաց, դեղորայք: Հանրաքվեին մասնակցել է 108.736 մարդ, ինչը կազմում է գրանցված ընտրողների թվի 82,2 տոկոսը: Քվեարկությանը չմասնակցածների գերակշիռ մեծամասնությունը ադրբեջանական բնակավայրերի բնակիչներ են: Քվեատուփերը բացելով` դրանցում հայտնաբերվել են 108.736 քվեաթերթիկներ, 95 քվեաթերթիկներ անվավեր են ճանաչվել: Քվեարկության արդյունքները. <<Այո>> – 108.615 /քվեարկության մասնկիցների թվի 99,89 տոկոսը/, <<Ոչ>> – 24 /քվեարկության մասնակիցների թվի 0,02 տոկոսը/: <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի անցկացման ժամանակավոր կանոնակարգի>> համաձայն, հանրաքվեի առաջադրած որոշումը համարվում է ընդունված, եթե քվեարկությանը մասնակցել է քվեացուցակներում նշված անձանց կեսից ավելին, հանրաքվեի արդյունքներով որոշմանը հավանություն են տվել քվեարկության մասնակիցների առնվազն 2/3-ը: Ելնելով քվեարկության արդյունքներից և նկատի ունենալով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և միջազգային ակտերի դրույթները, անկախ դիտորդները հայտարարում են. ԼՂՀ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԵՐԻ ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ Աֆանասև Յուրի Նիկոլայի` ԽՍՀՄ և ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավոր Սմիռնով Վլադիմիր Սերգեյի` ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Նազարով Բորիս Լազարի` Մարդու իրավունքների տեղեկատվական կենտրոնի նախագահ Պրոշեչկին Եվգենի Վիկտորի` <<Ժողովրդավարական Ռուսաստան>> Վոեվոդսկի Կոնստանտին Էմանուիլի` ԵԱՀԽ մարդու իրավունքների միջազգային կոնգրես, Սանկտ-Պետերբուրգի իրավապաշտպան կենտրոն Պոլյակովա Էլլա Միխայիլի` <<Մեմորիալ>>, <<Զինվորի մայրերի շարժում>>, Սանկտ-Պետերբուրգ Բուրկովա Ինեսա Եմելյանի` Ռուս մտավորականության <<Ղարաբաղ՚>> կոմիտե /ՙԿՐԻԿ/ Մոսկվա Սինյավսկայա Գալինա Պյոտրի` <<Ընդդեմ բռնության շարժում>>, Մոսկվա Լունինա Ելենա Վլադիմիրի` Զինծառայողների ծնողների մոսկովյան կոմիտե Ալեքսեևսկի Կիրիլ Միխայիլի` ԽՍՀՄ ԳԱ ընտրողների ակումբ, Մոսկվա Կուլիկովա Գալինա Պավելի` Ռուսական մշակույթի ընկերություն, Երեւան Սամոդուրով Յուրի Վլադիմիրի` Սախարովի միջազգային կոնգրես Սուպրունենկո Օլգա Իգորի` Մոսխորհրդի ժողովրդական պատգամավոր Շալիգին Գենադի Ֆյոդորի` Մոսխորհրդի ժողովրդական պատգամավոր Տիտով Վյաչեսլավ Կոնստանտինի` Մոսխորհրդի ժողովրդական պատգամավոր Թավրիզով Ալեքսեյ Գրիգորիի` <<Մեմորիալ>> Ֆյոդորով Վլադիմիր Վլադիմիրի` Հակաֆաշիստական կենտրոն, Մոսկվա Կալինկին Նիկոլայ Իվանի` <<Մեմորիալ>> Դաշկեվիչ Վլադիմիր Սերգեյի` Ռուս մտավորականության <<Ղարաբաղ>> կոմիտե /ԿՐԻԿ/ Բաբուշկին Անդրեյ Վլադիմիրի` Մոսխորհրդի ժողովրդական պատգամավոր Գորբան Վիկտոր Վասիլիի` Մոսխորհրդի ժողովրդական պատգամավոր Դանիլով Վիտալի Ալեքսեյի` ԵԱՀԽ մարդու իրավունքների միջազգային կոնգրես Կիչմար Նիկոլայ Իվանի` ԵԱՀԽ մարդու իրավունքների միջազգային կոնգրես, Ուկրաինայի ժողովրդական ՌՈՒԽ/շարժում/, Սևաստոպոլ ԱՄՆ, Բուլղարիայի և Ռուսաստանի հեռուստատեսությունների, Ֆրանս-պրես, Կոտիդիեն դե Պարի /Ֆրանսիա/, Մեծ Բրիտանիայի ֆոտոգործակալության, Իսպանիայի տեղեկատվական գործակալության, Մեգապոլիս էքսպրեսի, Իզվեստիայի, Մոսկովսկիե նովոստիի, Լիտերատուրնայա գազետայի, Ստոլիցայի, Պանորամայի, Ռադիո Ռոսիայի, Էխո Մոսկվայի լրագրողների ներկայությամբ: 10 դեկտեմբերի 1991թ , ք.Ստեփանակերտ ArmAr.am












