Հայր Կոմիտաս.«Վտանգավորը ոչ թե նետ արձակողն է, այլ նրան ուղղություն տվողը»
Հայր Կոմիտաս– Փիլիսոփայության մեջ գոյություն ունի սոֆիզմ ուղղությունը, որի կրողները կարող են ապացուցել, որ չարն է լավը: Դա այն է, ինչ ասում են այսօր էմոները, նրանք մարդու մեջ ներակում են այն ,իտքը, թե դու ոչ թե ծնվել ես ապրելու համար, այլ ծնվել ես, որ մահանաս, և քո ամեն վայրկյանը ոչ թե ստեղծագործելու, արարելու համար է, այլ քո կյանքին վերջ դնելու համար:
Կան մարդիկ, որոնք իրապես աստվածաշնչից ` հովիվ ու ոչխար արտահայտությունը տառացիորեն են ընկալել, որ մարդը պետք է լինի ոչխար, և ոչխարի նման պետք է հետևից գնա նրա ով տանում է իրեն: Պատճառն այն է, որ այդ մարդիկ չգիտեն քրիստոնեական հիմնական արժեքը, այն է` եղիր բարի աղավնինեի նման, բայց օձերի նման եղիր խորագետ, խելացի և իմաստուն:
Պետք է կարողանանք ճանաչել այսօր հայոց եկեղեցու դեմ նետեր արձակողների հովանավորներին, քանի որ վտանգավորը ոչ թե նետ արձակողն է, այլ նրա հետևում կանգնած անձը, որն ուղղություն է տալիս:
ArmAr.am
Թեգեր` Հայր Կոմիտաս












