Անին Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք հռչակման 1050-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստական փուլում են
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Անին Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք հռչակման 1050- ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստմանը վերաբերող խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախապատրաստման հանձնաժողովի կազմը, միջոցառումների ծրագիրն ու դրանց ֆինանսավորման հետ կապված հարցեր:
Ըստ առաջարկվող միջոցառումների ծրագրի` նախատեսվում է Երևանում կազմակերպել միջազգային գիտաժողով, ցուցահանդեսներ Հայաստանում և Սփյուռքում, հրատարակել Անի մայրաքաղաքի լուսանկարների ալբոմ: Նիստի ընթացքում առաջարկվել է ստեղծել նաև Անի մայրաքաղաքի եռաչափ ցուցադրության կայքէջ, նկարահանել միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքի մասին պատմող ֆիլմ:
Նիստի ավարտին վարչապետը հայտնել է, որ հանձնաժողովo ղեկավարելու է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:












