Վատիկանը բացում է Հայոց ցեղասպանությանը վերաբերող իր գաղտնի արխիվային փաստաթղթերը
Հուլիս 6, 2011թ. 19:51
Վատիկանը պատրաստվում է բացել գաղտնի պահվող արխիվային որոշ փաստաթղթեր: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hurriyet» օրաթերթը: Աղբյուրի համաձայն` բացվելիք արխիվում լինելու են նաև Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրավոր վկայություններ:
Վատիկանի արխիվային գործի գլխավոր պատասխանատու Սերգիո Պագանին հայտնել է, որ 2012-ի փետրվարին բացվելու է արխիվային փաստաթղթերի ցուցահանդես, որտեղ տեղ են գտնելու փաստագրական հարուստ նյութեր: Նրա ընդգծմամբ` ցուցադրվել են հատկապես թուրք զինվորների անմարդկային ու հրեշավոր արարքների մասին պատմող գրավոր վկայություններ:
Մխիթար Նազարյան, թուրքագետ
ArmAr.am












