Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Տորոնտոյում 130 հազար դոլար է հավաքել` Շուշիի համար

Հուլիս 6, 2011թ. 21:35

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը հունիսի վերջին հայկական համայնքի կենտրոնում կազմակերպել էր Հայաստանի ու Արցախի անկախության 20-ամյակին նվիրված դրամահավաք-ճաշկերույթ: Միջոցառման պատվավոր հյուր-բանախոսն էր հայազգի հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը:

Ավելի քան 400 բարերար է մասնակցել դրամահավաք-ճաշկերույթին: Հանգանակությունները կուղղվեն Շուշիի մշակույթի տան վերանորոգմանը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել են 2010թ. ընթացքում Հիմնադրամի շինարարական ծրագրերը ներկայացնող ֆիլմը, որից հետո սրահ է բերվել Հայաստանի ու Արցախի 20-ամյակին նվիրված տոնական տորթը` զարդարված 20 մոմերով:

Հանգանակությունների մեկնարկից առաջ, խոսքով հանդես է եկել Տորոնտոյի տեղական մարմնի փոխատենապետ Հուռի Նաջարյանը: Նա ներկայացրել է մշակույթի տան վերանորոգման կարեւորությունը: Երեկույթի ավարտին հավաքվել է 130.000 ԱՄՆ դոլար, որը կուղղվի Շուշիի մշակույթի տան վերանորոգմանը: Եւս 300.000 ԱՄՆ դոլար նվիրաբերել է անհատ մի բարերար, ով չի ցանկացել հայտարարել իր անունը: Նրա ցանկությամբ նվիրատվությունը կուղղվի Երեւանում հիվանդանոցի եւ ծերանոցի նորոգման ծրագրերին:

ArmAr.am


Թեգեր`

Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն