Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահը ընդունել է ԱՄՆ-ից ժամանած մի խումբ բարերարների

Հուլիս 7, 2011թ. 14:03

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է ԱՄՆ-ից ժամանած մի խումբ բարերարների՝ Անդրեաս Ռուբյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել արվեստի ոլորտին, մասնավորապես՝ մեր հանրապետությունում գեղանկարչության զարգացմանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ գործում բարերարների աջակցությունը պահանջված է եւ հանդիսանում է ինչպես մատաղ սերնդի բազմակողմանի զարգացման, այնպես էլ քաղաքակիրթ աշխարհին Արցախի ինտեգրման կարեւոր բաղադրամասերից մեկը:

Հանդիպմանը ներկա էին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, պաշտոնատար այլ անձինք:

ArmAr.am


Թեգեր`

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն