ԱՄՆ նախաձեռնությամբ տեղի է ունեցել Սարգսյան-Քլինթոն հեռախոսազրույցը
Հուլիս 7, 2011թ. 19:15
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է եղել նաև հայ- ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
ArmAr.am












