ԼՂՀ ԱԳ նախարարը հրաժարական է տվել
Հուլիս 7, 2011թ. 17:00
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7- ին ստորագրել է հրամանագիր Գեորգի Պետրոսյանին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն:
Արտաքին գործերի նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Աթաջանյանին:
Նախագահի նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանագրով` Գեորգի Պետրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդատուի պաշտոնում` հիմք ընդունելով ԼՂՀ Նախագահի աշխատակազմի կանոնադրության 17-րդ կետի 3-րդ ենթակետը:
ArmAr.am












