Վրաստանի ԱԳ նախարար. Վրաց հոգեւոր հովիվը կամաց-կամաց տեղի կտա
Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն երկրի տարածքում գործող կրոնական միություններին իրավաբանական անձի կարգավիճակ տրամադրելու խորհրդարանի որոշումը համարում է ճիշտ եւ ժամանակին արված:
Վրացի գիվանագետը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում, պատասխանելով հարցին` ինչո՞ւ ծնվեց այդ օրենքն ու ինչո՞ւ նախագահ Սահակաշվիլիի կառավարությունը, որը լավ հարաբերություններ ունի Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդի հետ, գնաց այդօրինակ քայլի, ասել է. «Վրաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների ապահովումը հենց Վրաստանի կառավարության պարտավորությունն է։ Եվ երբ Վրաստանի քաղաքացիները, անկախ նրանից հուդայականներ են, մահմեդականներ, թե Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, չեն ցանկանում իրենց կրոնը գրանցել որպես հասարակական կազմակերպություն, այլ ցանկանում են գրանցել որպես քաղաքացիական իրավունքի սուբյեկտ, ապա դա նրանց իրավունքն է։ Մեր սահմանադրությունն այդ իրավունքը տալիս է։ Մենք հստակ տարբերակում ունենք՝ կա կոնկորդատ Վրաստանի պետության և եկղեցու միջև այն մասին, որ Վրաց եկեղեցին հատուկ դեր ունի»։
Պատասխանելով հարցին` թե ո՞րն է Վրաց ուղղափառ եղեկեցու հոգեւոր հովվի դժգոհության պատճառը, Գրիգոլ Վաշաձեն նշել է. «Հանդիպումներից եւ քննարկումներից հետո դժգոհությունն էականորեն կնվազի, կտեսնեք»












