Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

«Ժառանգության» հանդիպումը Մեծամորում

Հուլիս 13, 2011թ. 16:37

July 12, 2011-1Երեկ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդարանական համանուն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ վարչության անդամ Սուսաննա Բարխուդարյանը Մեծամորում հանդիպեցին Արմավիր մարզի քաղաքացիների հետ:

Հանդիպման սկզբում ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը ներկայացրեց հաշվետվություն` տարածաշրջանից իրեն ուղղված դիմումներին տրված ընթացքների մասին:

Հավաքվածներին իր խոսքով դիմեց Րաֆֆի Հովհաննիսյանը` ասելով, որ  քաղաքականությունը հենց այդօրինակ հաշվետվությունների եւ հարցուպատասխանների մեջ է: Եվ որ իշխանությունը նույնպես պետք է հաշվետու լինի ժողովրդի առջեւ: Պարոն Հովհաննիսյանը քաղաքացիներին հորդորեց մասնակից լինել իշխանության ձեւավորմանը. «Ժողովուրդը ինքը պետք է որոշի, թե ինչ պետություն է ուզում, հավատա իր ուժերին. միայն այդ դեպքում կլինի քաղաքացու եւ երկրի հաղթանակը»:

Անդրադառնալով առկա ներքին եւ արտաքին խնդիրներին` Հովհաննիսյանը խոսեց կուսակցապետական ապօրինի հուշագրի, արցախյան դիվանագիտական գործընթացում հերթական հետքայլի, եւ արտագաղթը խթանող իշխանական քաղաքականության մասին:

Հարցուպատասխանի ժամանակ ներկաները հանդես եկան ելույթներով, բարձրաձայնեցին իրեց հուզող խնդիրների մասին, որոնց լուծման համար «Ժառանգություն» կուսակցությունը իր պատրաստակամությունը հայտնեց` անհրաժեշտ քայլեր ձեռնարկել եւ դրանք հնչեցնել բոլոր հնարավոր ամբիոններից: Ի դեպ, այսօր Անահիտ Բախշյանը Արմավիրի մարզպետի հետ կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի քաղաքացիներին հուզող հարցերը: Այս մասին տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն