Համանախագահները տարածաշրջանում են
Հուլիս 13, 2011թ. 14:54
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 14-ին ժամանում են Ադրբեջան: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Բաքվում միջնորդները քննարկելու են արցախյան հիմնախնդրի կարգավորման հետագա գործընթացը:
Համանախագահները հանդիպումներ կ ունենան Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ ԱԳ նախարար Մամեդյարովի հետ:
Սպասվում է համանախագահների այցը նաև Երեւան, ապա Լեռնային Ղարաբաղի հանրապետություն:
ArmAr.am












