Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԵԱՀԿ նախագահը գոհունակություն է հայտնել Մինսկի խմբից

Հուլիս 13, 2011թ. 14:01

ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը հուլիսի 12-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի եւ Իգոր Պոպովի, նաեւ իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Աժուբալիսը գոհունակություն է հայտնել համանախագահների կողմից գործադրվող ջանքերի առնչությամբ` բանակցություններում ճեղքում գրանցելու համար: Նա կոչ է արել քաղաքացիական հանրությանը ներգրավվել կողմերի միջեւ վստահության ստեղծմանն ու ամրապնդմանը: «Դա իր ներդրումը կունենա հակամարտության կարգավորման գործում եւ կնպաստի հասարակությունների միջեւ վստահության ամրանդմանը»,- ասել է նա:
ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն