Արևմուտքի պատճառով է Հայաստանը հայտնվել այսպիսի ծանր տնտեսական իրավիճակում
Ի տարբերություն Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի՝ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանին ընդհանրապես չի հետաքրքրում «Ֆորբս» հեղինակավոր ամսագրում տպագրված «Աշխարհի վատագություն տնտեսություններ» հոդվածը: Հիշեցնենք, որ համաձայն այդ հոդվածի՝ Հայաստանը երկրորդ տեղն է զգաղեցրել Մադագասկարից հետո:
Հարություն Մեսրոպյանի անտարբերությունը, սակայն, ավելի խորը եւ գլոբալ պատճառ ունի: «Հիմնական պատճառը դա այն է, որ պետությունը ընդհանարպես եւ տնտեսությունը մասնավորապես օլիգարխված է, իսկ սա նշանակում է թե երկրի ներսում՝ տնտեսական իմաստով, թե տարածաշրջանում, թե աշխարտում մենք անմրցունակ ենք»։
Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն իր հերթին կարծում է, որ «Ֆորբս»-ում տպագրված հոդվածն իրականում քաղաքական ենթատեքստ ունի: «Այն երկրներն են հայտնվել հոդվածագրի թիրախում, որոնք ԱՄՆ հետ չունեն լավ հարաբերություններ եւ այստեղից է ենթատեքստը, որ սա պատվիրված հոդված է»։
Վազգեն Սաֆարյանը գտել է, թե ով է մեղավոր «Ֆորբս»-ի հոդվածի համար։ «Ինչո՞ւ «Ֆորբս»- ի մասնագետները չեն ասում, որ տարիներ շարունակ իրենց իսկ կողմից Հայաստանին մատուցված տնտեսական կողմնորոշիչների արդյունքում է, որ Հայաստանը հայտնվել է այսպիսի ծանր տնտեսական իրավիճակում։ Այո, մեղավորն Արեւմտյան կիսագնդի երկրներն են՝ «ոսկե միլիարդի» երկրները, որոնք պարտադրել են այս տնտեսական քաղաքականությունը»։
Այս պնդումները կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը լուրջ չի համարում: Առաջինը` քանի որ Հայաստանը, ըստ Սահմանադրության, ինքնիշխան պետություն է եւ ոչ մեկը թելադրելու իրավունք չունի: Երկրոնդը` նույն «ոսկե միլիարդի» երկրները տարբեր հարցերում ճնշումներ են գործադրում նաեւ այլ երկրների վրա, բայց արագորեն զարգացող ոչ Սինգապուրը, ոչ էլ Չինաստանը դրանից չեն տուժում, օրինակ բերեց կառավարման փորձագետը:
ArmAr.am












