Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանական բանակի խելոքանալու պատճառը

Հուլիս 13, 2011թ. 15:09

ԼՂ-ի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն ասել է, թե 10 օր անընդհատ ԼՂ-ի պաշտպանական բանակի զորամիավորումները շփման գծում իրականացրել են պատժիչ գործողություններ, որի հետեւանքով է, որ արդեն մեկ ամիս հակառակորդը իրեն խաղաղ է պահում եւ լուրջ խնդիրներ չի ստեղծում.

«Նման գործողություններով մենք նաեւ ապացուցում ենք, որ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի դեպքում Ադրբեջանը շատ ավելի մեծ կորուստներ կունենա, քան այսօր… Մեր ամեն զոհի դիմաց հակառակորդը պետք է պատժվի տասնակի ավելի, ինչն, ի դեպ, մենք արել ենք: Պաշտպանության բանակի զինծառայողները շատ թեթեւ են իրականացնում նման պատժիչ գործողություններ, որոնք հետագայում զսպում են հակառակորդին», ասել է Արցախի պաշտպանության նախարարը:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն