Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Սկսվեց վոլեյբոլի Արցախի գավաթի խաղարկությունը

Հուլիս 14, 2011թ. 14:59

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 14-ին ուղերձ է հղել Ստեփանակերտում մեկնարկած Վոլեյբոլի Արցախի գավաթի խաղարկության մասնակիցներին:

Վոլեյբոլի Արցախի գավաթի խաղարկության հարգարժան մասնակիցներ,

Ի սրտե ողջունում եմ ձեզ եւ շնորհավորում վոլեյբոլի Արցախի գավաթի անդրանիկ խաղարկության մեկնարկի կապակցությամբ:

Այս մարզական միջոցառումը կարեւոր նշանակություն ունի մեր ողջ հանրապետության համար, քանի որ սպորտը հանդիսանում է մատաղ սերնդի դաստիարակության եւ ազգի գենաֆոնդի պահպանման լավագույն միջոցներից մեկը: Այդ իսկ պատճառով սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը առանձնակի կարեւորություն է հատկացվում մեր հանրապետությունում, ու այստեղ հատուկ նշանակություն ունի պաշտպանության բանակի հետ սերտ համագործակցությունը: Եվ պատահական չէ, որ վոլեյբոլի ֆեդերացիան մեզ մոտ ղեկավարում է պաշտպանության փոխնախարարը:

Հարգելի մարզիկներ,

Հուսով եմ, որ դուք գեղեցիկ խաղ կպարգեւեք բոլորին: Ուզում եմ ընդգծել, որ նման մրցումները նպաստում են մարդկանց ֆիզիկական եւ մտավոր կարողությունների զարգացմանը, հայ ժողովրդի տարբեր հատվածների միասնականության եւ համախմբվածության ամրապնդմանը: Իսկ նման դեպքում պարտվողներ  չեն լինում:

Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ եւ ամենայն բարիք:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն