Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Ջոն Հեֆերնը չի կարող լինել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան

Հուլիս 14, 2011թ. 19:35

Ամերիկացի դիվանագետ Ջոն Հեֆերնը, ում ԱՄՆ նախագահը առաջադրել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներում հրաժարվել է ցեղասպանություն անվանել 1915թ. Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի սպանդը:

Պատասխանելով սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցին` Հեֆերնը հայտարարել է, թե ցեղասպանության որակումը տալը քաղաքական որոշում է:

«Ես համաձայն եմ ձեր պնդումների հետ, որ 1915թ. Օսմանյան Կայսրությունում 1,5 միլիոն հայ է սպանվել, որ դրանք զանգվածային սպանություններ էին, որ էթնիկ զտումներ եւ հայերի բռնի տեղահանումներ են եղել, սակայն ցեղասպանության որակում տալը քաղաքական որոշում է, քաղաքական քայլ: ԱՄՆ նախագահը ճանաչել եւ դատապարտել է սարսափելի իրադարձությունները, որ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում: Ապրիլի 24-ի իր ուղերձում նախագահ Օբաման հրապարակայնորեն հայերի զանգվածային սպանություններն անվանել է 20-րդ դարի ամենասարսափելի չարագործություններից մեկը»,- նկատել է Հեֆերնը:

Նրա խոսքով, Միացյալ Նահանգները պատրաստ են ապագայում եւս աջակցել ջանքերին` «միտված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմական փաստերի լիարժեք, արդար եւ պարզ ճանաչմանը»:

Իր հերթին սենատոր Ռոբերտ Մենենդեսը նկատել է, որ բարդ է դիվանագետին ուղարկել Հայաստան` իմանալով, որ նա ի վիճակի չէ օգտագործել ցեղասպանություն եզրույթը»:

«Սա բարդ պար է, որ մենք տեսնում ենք»,- ասել է Մենենդեսը. «Մի կողմից մենք լիակատար տեղեկատվություն ունենք կատարվածի մասին` ամերիկյան դիվանագետների գրագրություններ, կոնվենցիա` հաստատված Միացյալ Նահանգների կողմից, բավարար պատմական գիտելիքներ, մյուս կողմից հրաժարվում ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն