Գլխավոր » Լրահոս

ՀՀ-ում մարդահամարի կազմակերպմանը կօժանդակի ԱՄՆ-ը

Հուլիս 26, 2011թ. 18:05

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հուլիսի 26-ին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի հետ քննարկել են ՀՀ-ում անցկացվելիք մարդահամարին ԱՄՆ տեխնիկական օժանդակությանը վերաբերող խնդիրը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ էներգետիկ ուսումնասիրությունների վերաբերյալ ստորագրված հուշագրին, Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին, Հայաստանում մի շարք ոլորտներում ընթացող բարեփոխումներին, այդ թվում` կոռուպցիոն դրսեւորումների դեմ պայքարին ուղղված միջոցառումներին եւ արդյունքներին:

Կողմերը խոսել են նաեւ սեպտեմբերի երրորդ տասնօրյակում անցկացվելիք հայ-ամերիկյան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի առաջիկա նիստի աշխատանքների վերաբերյալ, որի շրջանակներում քննարկվելու են երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցեր:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն