Գլխավոր » Hay-turq, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ՌԴ-ի դասը ՀՀ-ին ու Ադրբեջանին

Օգոստոս 5, 2011թ. 12:54

550834Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Russia Today (ռուսական) եւ «Առաջին տեղեկատվական կովկասյան» (վրացական) հեռուստաընկերություններին, ինչպես նաեւ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, թե 2008-ին Վրաստանին «խաղաղություն պարտադրելու» օպերացիան, որը Հարավային Օսեթիայում անցկացրեց Ռուսաստանը, «լուրջ դաս եղավ Հայաստանի ու Ադրբեջանի համար»:

«Երբ 5-օրյա պատերազմը տեղի ունեցավ, եւ Իլհամ Ալիեւը, եւ Սերժ Սարգսյանը այցելել են Սոչի: Գիտե՞ք, թե նրանք ինչ ասացին` «Վատ է, իհարկե, որ այդ ամենը տեղի ունեցավ, Կովկասի համար դա ծանր է»: Ես էլ ասացի. «Շատ վատ է»,  նրանք արձագանքեցին. «Բայց գիտեք, մեզ համար դա որոշակի դաս էր, որ ավելի լավ է անվերջանալի բանակցություններ վարել ԼՂ ճակատագրի, հնարավոր ռեֆերենդումի վերաբերյալ, նաեւ թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը, քան 5 օր պատերազմել»: Դա նրանց համար շատ լուրջ դաս էր»,- ասել է Մեդվեդեւը:

ArmAr.am


Թեգեր` ,

Դիտել Hay-turq, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն