Գլխավոր » TOP, Լրահոս

Թուրքը դաժանորեն սպանել է 74- ամյա հային

Օգոստոս 6, 2011թ. 11:02

ArmanԹուրքիայի Բոդրումի շրջանի արձակուրդային ավաններից մեկի առանձնատանը դաժանորեն սպանվել է ԱՄՆ-ում ապրող 74-ամյա Արման Ազաքը։

Թուրքական «Դողան» գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 30-ին Արմանը Ազաքը երեկոյան 19։00-ի սահմաններում զանգահարել է ժանդարմերիա եւ հայտնել, որ ինքը դանակով հարձակման է ենթարկվել։ Առանձնատուն մեկնած ժանդարմերիայի ծառայողներն ու շտապօգնության աշխատակիցները տան սրահում հայտնաբերել են 74-ամյա Արմանի արյան մեջ կորած դիակը։

Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ 74-ամյա հայազգին դաժանորեն ծեծի է ենթարկվել մահակով, որի հետեւանքով մի շարք ոսկորներ կոտրվածքներ են ստացել, ինչպես նաեւ դանակահարվել է 30 տեղից։

Ժանդարմերիան պարզել է, որ սպանվածի գրպաններում եւ տանն առկա մեծ քանակությամբ գումարն ու թանկարժեք իրերը չեն անհետացել, ինչը թույլ է տալիս պնդել, որ սպանությունը կարող է այլ դրդապատճառ ունենալ։  Արձակուրդային ավանը հսկող անվտանգության աշխատակիցները եւ ավանի ղեկավարները կանչվել են ժանդարմերիա՝ հարցաքննության։


Դիտել TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն