Հակոբ քահանա Խաչատրյանը` երիտասարդական խորհրդի հոգևոր հովիվ
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ թեմի երիտասարդական հոգևոր խորհրդի հոգևոր հովիվ է նշանակվել առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» մայր միության հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը:
Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց հոգևոր խորհուրդը համակարգում է թեմական կառույցից ներս գտնվող երիտասարդաց միությունների գործունեությունը: Այդ միությունների նպատակն է երիտասարդների շրջանում հոգևոր, ազգային կրթության իրականացումը և եկեղեցու առաքելությանը մասնակից դարձնելը:
Այս նպատակով թեմի երիտասարդաց միություններում կազմակերպվում են հանդիպումներ, քննարկումներ, այցելություններ, ուխտագնացություններ, ընդհանրական աղոթքներ, խոկման արարողություններ, ինչպես նաև գործում են համակարգչային, լրագրողական, անգլերենի, երգի ու պարի և այլ խմբակներ:
Իրականացվում են բարեսիրական և քարոզչական տարբեր ծրագրեր։
ArmAr.am












