Գլխավոր » Լրահոս

Կիրո Մանոյանը քննադատել է Լոս Անջելեսի դաշնակցականների բոյկոտը

Օգոստոս 19, 2011թ. 16:19

ՀՅ Դաշնակցության բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը քննադատել է Լոս Անջելեսում Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված երեկույթը բոյկոտելու մասին ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի որոշում:
Կիրո Մանոյանը նշել է, թե այդ հայտարարությունն արտահայտում է Կենտրոնական կոմիտեի դիրքորոշումը եւ, թերեւս, արդյունք է գաղութում առկա որոշակի տրամադրությունների։ «Հասկանալի է, որ Հայաստանում կուտակվել են բազմաթիվ հիմնահարցեր, առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Բայց 20-ամյա տարելիցը մեր ընդհանուր հաղթանակի եւ ձեռքբերումների ամրագրումն է»,- նկատել է նա: «Մենք իրավունք չունենք այս մակարդակի միջոցառումներում անձնավորված հարաբերություններով եւ հուզական քայլերով առաջնորդվելու, այլ առիթը պետք է օգտագործենք` մնալով հանդերձ մեր սկզբունքային դիրքերում` նման միջոցառումներով արտահայտելու մեր միասնականությունն ու համախմբվածությունը»,- ընդգծել է Մանոյանը:


Թեգեր` , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն