Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

«168 ժամ». Նոր աղանդ է ներխուժել Հայաստան

Օգոստոս 19, 2011թ. 12:14

«Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Ամարյանը հայտնել է, որ վերջերս Հայաստան է ներխուժել Ալյա Այաթ անվանումով կրոնական կառույցը, որը մարդկանց «բուժում» է ինքնահրկիզմամբ: Այդ կառույցը սկզբնավորվել է Ղազախստանում: Հայաստանում գլուխ է բարձրացրել բողոքական ճյուղը, խարիզմատիկ եկեղեցին, որոնք սկսել են անպատժելի իրավիճակում գործել:

Խարբերդում «Աստծո զինվորներ» կառույցը ղեկավարում է Շողեր անունով մի կին, իսկ կառույց մուտք գործել չի կարող ոչ իրավապահ մարմնի, ոչ էլ պետական մարմնի որեւէ ներկայացուցիչ, եթե անկոչ հյուր է: Ալեքսանդր Ամարյանի խոսքով, եթե ուսումնասիրվի այդ տիկնոջ գործունեությունը, հնարավոր է քրեական գործ հարուցել օրենսգրքի առաջինից մինչեւ վերջին հոդվածով:

ArmAr.am


Թեգեր`

Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն