Թուրքիայի խորհրդարանը անվավեր ճանաչեց հայ-թուրքական արձանագրությունները
Թուրքական MerhabaHaberi –ն հաղորդում է, որ Թուրքիայի խորհրդարանը անվավեր է ճանաչել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման մասին արձանագրությունները, որ ստորագրվել էին 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում:
Փաստաթուղթը հանվել է Թուրքիայի օրենսդիր մարմնի օրակարգից: Սակայն, օրենքում կա մի կետ, ըստ որի` կառավարությունը կամ պատգամավորները օրինագիծը կարող են վերականգնել:
Հիշեցնենք, որ 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր վավերացման գործընթացի դադարեցման մասին` նշելով, որ թուրքական կողմը պատրաստ չէ շարունակել երկխոսությունը Երեւանի հետ առանց նախապայմանների, ինչպես նախատեսված է արձանագրություններով: Միեւնույն ժամանակ Հայաստանը պահպանել էր ստորագրությունը արձանագրությունների տակ:
ArmAr.am












