Ադրբեջանական լրատվամիջոցների կեղծ տեղեկատվությունը
Արցախի Հանարպետության պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից տեղեկացնում են, որ Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր տարածված տեղեկատվությունը, համաձայն որի հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով շփման գծի Ֆիզուլու ուղղությամբ վիրավորվել է Ադրբեջանի ԶՈՒ լեյտենանտԱկիֆ Աբդիեւը, հայկական զինուժը նախահարձակի դերում ներկայացնելու հերթական անհաջող փորձ է եւ չի համապատասխանում իրականությանը:
Ավելին, օգոստոսի 21-ին, ժամը 19:45-ի սահմաններում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հրազենից վիրավորվել է ՊԲ զինծառայող, 31-ամյա Նվեր Գարիկի Սարգսյանը: Նրա առողջական վիճակը միջին ծանրության էր, իսկ վիրահատությունից հետո այն գնահատվում է բավարար: Միջադեպի առիթով տարվում է քննություն:
ArmAr.am












