Գլխավոր » TOP, Լրահոս, Հոգևոր, Վրաստան

Վրացիների ցինիզմն անցնում է սահմանները

Օգոստոս 22, 2011թ. 15:12

7Օգոստոսի 19-ի, ժամը 16-ին, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի են մտնում երկու` ազգությամբ վրացի երիտասարդներ: Տարածված տեղեկատվության համաձայն, վրացիները եղել են ոչ սթափ վիճակում: Օգտվելով հոգեւոր հայրերի բացակայությունից, նրանք անբարո և  ագրեսիվ պահվածք են դրսևորել. նրանցից մեկը մոտեցել է խորանի մոտ դրված Սուրբ Գրքին, սկսել կոպիտ շարժումներով թերթել գիրքը, որի հետեւանքով  պոկվել են գրքի էջերը:

Իրենց խուլիգանական արաքով  չբավարարված, վրացիներից մեկը բազմել է եպիսկոպոսական գահին: Եկեղեցում գտնվող կանայք փորձել են կարգի հրավիրել սանձարձակ երիտասարդներին եւ դուրս բերել եկեղեցուց: Հեռանալիս նրանք պոկել են եկեղեցու դռներին փակցված հայտարարություններն ու ցինիկաբար այրել:

Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը տեղեկացրել է, որ իրենք դիմել են ոստիկանության:  Առաջնորդարանը պատրաստվում է դիմել Վրաստանի ներքին գործերի նախարարություն եւ պետական այլ կառույցների, ինչպես նաեւ բողոքի նոտա ուղղել Վրաց ուղղափառ եկեղեցուն:

Վազգեն եպիսկոպոսի համոզմամբ` վրաց երիտասարդների այս արարքը հետեւանք է հուլիսի 5-ին Վրաստանի օրենսդրության մեջ կատարված փոփոխության, ինչը նախատեսում է իրավական կարգավիճակ տալ երկրի կրոնական փոքրամասնություններին: Դրանից հետո սկիզբ առավ հակահայկական շարժում, որը մինչ օրս չի դադարում:

Վրացական մամուլը եւ հեռուստաալիքները, այսպես ասած, առանձնահատուկ տեղ են հատկացնում հայկական թեմաներով հոդվածներին եւ հաղորդումներին: Վիրահայոց հոգեւոր առաջնորդի խոսքով` սա հետևանքն է վրաց ուղղափառ եկեղեցու որոշ հոգեւորականների ծայրահեղ եւ ազգայնամոլ քարոզչության:

Հիշեցնենք, երկու ամիս առաջ Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցին վերաօծել էր Գարեգին Բ-ի՝ Վրաստան կատարած հովվապետական այցի ժամանակ։

ArmAr.am


Թեգեր`

Դիտել TOP, Լրահոս, Հոգևոր, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն