Գլխավոր » Լրահոս

Մոնրեալի պատվիրակությունը քաղաքապետարանում

Օգոստոս 23, 2011թ. 19:54

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Համահայկական 5-րդ խաղերի շրջանակում Երեւանում գտնվող Կանադայի Մոնրեալ քաղաքի պատվիրակությանը:

Շնորհակալություն հայտնելով Համահայկական խաղերի պատվիրակությանը ջերմ ընդունելու համար, պատվիրակության ատենապետ, գործարար-բարերար Պողոս-Փոլ Գիշյանը Կարեն Կարապետյանին է փոխանցել Մոնրեալի քաղաքապետ Ժերար Թրամբլեյի նամակը, որում մեկ անգամ եւս վերահաստատվել է երկու քաղաքների միջեւ բարեկամական կապերի ամրապնդումը, ինչը կնպաստի երկարատեւ հարաբերությունների զարգացմանը:

Խոսելով մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի մասին, քաղաքապետն ընդգծել է, որ Երեւանն այսօր իր գործընկերներին առաջարկում է ներդրումային ծրագրեր եւ մասնակցություն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում. «Մենք ակնկալում ենք լուրջ համագործակցություն եւ ոչ թե ֆինանսական օգնություն կամ բարեգործություն:

Մենք ուզում ենք ստեղծել մի կամուրջ, որով գործարար աշխարհը կբերենք Երեւան»,- շեշտել է քաղաքապետը: Ներկայացնելով քաղաքային տնտեսության մեջ գործարար հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, Կարեն Կարապետյանը նշել է, որ Երեւանում լուրջ քայլեր են ձեռնարկվել եւ ներդրողների համար ապահովված է արդարացի ու բարենպաստ բիզնես միջավայր:

Պողոս-Փոլ Գիշյանը պատրաստակամություն է հայտնել իր առաքելության շրջանակում աջակցել եւ կանադական ընկերությունների հետ համապատասխան աշխատանք տանել այս ուղղությամբ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն