Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Սպանվել է 90-100 քուրդ զինյալ

Օգոստոս 23, 2011թ. 14:03

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է օգոստոսի 17-19-ը Հյուսիսային Իրաքում PKK-ի դեմ իրականացրած ցամաքային եւ օդային հարձակումների արդյունքները։

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվել է, թե 3-օրյա ցամաքային եւ օդուժերի գործողությունների ընթացքում լուրջ հարվածներ են հասցվել Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի զինյալների մոտ 80 կացարան-թաքստոցի, 18 քարանձավի, 14 տարբեր նշանակության շինությունների, 1 զինանոցի, 9 հակաօդային կայանքների եւ 3 հսկիչ կետերի։

Գործողությունների ընթացքում սպանված քուրդ զինյալների թիվը հստակ իմանալ հնարավոր չէ, սակայն նախնական տվյալներով՝ սպանվել է 90-100 քուրդ զինյալ, վիրավորվել մոտ 80-ը, ովքեր տեղափոխվել են շրջակայքի հիվանդանոցներ։

Թուրքիայի զինված ուժերը սկսեցին Հյուսիսային Իրաքում գործողություններ սկսել, երբ քուրդ զինյալները Հաքքարի նահանգում պայթեցրին փողոցով անցնող զինվորական շարասյունը եւ սպանեցին 11 զինվորականի։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն