Գլխավոր » Politics, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

ՀՌԱԿ-ը առաջարկում է կառավարությանը հանդես գալ հայտարարությամբ

Օգոստոս 23, 2011թ. 16:52

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայի խորհրդարանը 2011 թվականի օգոսոտոսի 22-ին անվավեր է ճանաչել հայ-թուրքական արձանագրությունները, քանի որ այն դուրս է մնացել նոր խորհրդարանի օրակարգից եւ համարվել անվավեր` Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական Վարչությունը առաջարկում է ՀՀ կառավարությանը հանդես գալ հետեւյալ հայտարարությամբ.

Համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի հոդված 57-ի 2.1-րդ ենթակետի, որտեղ նշված է, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել եթե` Հայաստանի Հանրապետությունը,

գտնվելով պատերազմական կամ այլ ռազմական դրության մեջ, տնտեսական կամ այլ շրջափակման մեջ կամ երկրաշարժի, բնական այլ աղետի կամ այլ անհաղթահարելի ուժի ազդեցության տակ, օբյեկտիվ պատճառների բերմամբ հնարավորություն չունի ժամանակին կամ պատշաճ կերպով կատարել իր ստանձնած պարտավորությունները,

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը
հայտարարում է.

-ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ե’ւ պատերազմական գործողությունների մեջ (քանի որ զինադադարը նույնպես համարվում է պատերազմի առկայության փաստարկ), ե’ւ տնտեսական շրջափակման մեջ միաժամանակ, հետեւաբար մինչ տարածաշրջանային կայունությանը խանգարող գործոնները չվերանան, Հայաստանի Հանրապետությունը չի կարող միջազգային պայմանագիր կնքել տարածաշրջանային կայունությունը խախտող պետությունների հետ, հետեւաբար ցյուրիխյան հայ-թուրքական արձանագրությունները հմարում է ուժը կորցրած` անվավեր.

-տարածաշրջանային կայունությունը խախտող պետությունները մոտ ապագայում իրենց գործելաոճից չհրաժարվելու պարագայում, ՀՀ կառավարությունը համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության 33-րդ հոդվածի, սկսելու է գործընթաց տարածաշրջանային բոլոր վեճերը ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Միջազգային Դատարան տեղափոխելու անհրաժեշտության եւ անխուսափելիության ուղղությամբ.
– ՀՀ կառավարությունը Հայ ժողովրդի անունից իր երախտագիտությունն է հայտնում բոլոր միջնորդ կառավարություններին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք փորձեցին տարածաշրջանային խնդիրները լուծել զուտ միջկառավարական բանակցային գործընթացներով, սակայն ոչ հայկական կողմի մեղքով գրանցվեցին բոլոր կողմերի համար ոչ ցանկալի արդյունքներ:

Ատենադպիր Կարեն Կակոյան, ատենապետ Հարություն Առաքելյան

ArmAr.am


Թեգեր`

Դիտել Politics, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն