«Ժողովուրդը հղի է Չորրորդ հանրապետության ծնունդով»
«Մերօրյա խորհրդանիշը ոսկե հորթն, է և տարեցտարի մեր ժողովրդի մի մասը հիմնականում քաղաքական էլիտա կոչեցյալը, առավոտից երեկո այդ ոսկե հորթին է երկրպագում: Երրորդ հանրապետությունը նման է զառամյալ ծերունու, որի վախճանը մոտալուտ է», -ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ժիրայր Սեֆիլյանի խոսքով, Սեֆիլյանը, նշելով, որ այդ վախճանի մասին պետք է մտածել այսօրվանից, համակարգի փլուզումից հայ ժողովուրդը չմնա փլատակների տակ:
«Սարդարապատը համոզված է, որ երրորդի վախճանն է, և ժողովուրդը հղի է Չորրորդ հանրապետության ծնունդով, ուստի պետք է գործել»,– ասել է նա:
«Ժիրայր Սեֆիլյանը խոսել է նաև բանակի ներկայիս վիճակից ասելով.«Իրավիճակի մեղավորը հղփացած գեներալներն ու հրամանատարներն են, որոնք շրջում են հազարավոր դոլարներ արժողությամբ մեքենաներով, իսկ զինվորներից շատերը սոված են»:
ArmAr.am












