Բակո Սահակյան. «ֆիլտր-կայանները ռազմավարական նշանակության օբյեկտներ են»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի N1 եւ N2 ֆիլտր-կայաններ ու ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:
Նախագահը նշել է, որ ֆիլտր-կայանները հանդիսանում են մայրաքաղաքի համար ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ եւ պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականցման, այդ թվում` N2 ֆիլտր-կայանում աշխատանքային տեմպերի բարձրացման ուղղությամբ:
Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է նաեւ մայրաքաղաքում կառուցվող Հայ ազգի գոյատեւման պայքարի բոլոր նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Բակո Սահակյանը կարեւորել է այս նախագծի նշանակությունը` հատկապես մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության տեսանկյունից:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, պաշտոնատար այլ անձինք:
ArmAr.am












