Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ շարունակում է ստանալ շնորհավորանքներ:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի շնորհավորական ուղերձում ասված է.
«Ցանկանում եմ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ ջերմագին շնորհավորանքներս հղել Ձերդ Գերազանցությանը եւ բարեկամ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին:
Իրանի եւ Հայաստանի պատմամշակութային առնչությունները ստեղծել են լայն հնարավորություններ՝ երկկողմ համագործակցության ամրապնդման համար:
Համոզված եմ, որ Թեհրանում եւ Երեւանում կնքված համաձայնություններին հետամուտ լինելով կստեղծվեն պայմաններ՝ երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային ասպարեզներում երկու երկրների փոխհարաբերություններն առավել ընդլայնելու համար:
Աստծուց հայցում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ բարեկամ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ բարօրություն եւ երջանկություն»:
ArmAr.am












