Գլխավոր » Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Քաղաքականություն

ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈւԹԻւն ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈւԹԵԱՆ ՄԵՋ

Սեպտեմբեր 29, 2011թ. 18:50

Hajrenik-1Հետեւում են մնացել Հայոց պահանջատիրութեան իննը տասնամյակները: Հայոց իրական եւ պարտադիր պահանջատիրութեան շուրջ աշխարհասփյուռ հայութեան գործնական համախմբումը արդի փուլում էապես կարեւորվում է անցած ճանապարհի իր ձեռքբերումներով եւ ձախողումերով, պահանջատիրութեան մերօրյա նորովի արժեւորումը, ազգը միավորող նոր գաղափարի առաջադրում չէ այլ խնդրի արդարացի լուծման գենետիկ պահանջ, հիմված միջազգային նորմերի եւ իրավունքների վրա: Հայոց արդարացի պահանջատիրութեան հարուստ փորձը բազում հաղթանակներով եւ անկումներով աշխարհասփյուռ հայութեան համար ոչ միայն անցյալի, այլեւ լուսավոր ապագայի վճռական ուղենիշներ են: Բավականին շատ են այսօր աշխարհասփիւռ հայ ժողովրդի առջեւ ծառացած գերակա խնդիրները: Այնուհանդերձ համոզված ենք, որ բավարար չէ Հայոց պահանջատիրութեան հարցը մշտապես կապել, իբր թե մեզ համար ոչ նպաստավոր տարածքային կամ միջազգային ծանր կացութեան հետ եւ մի շարք այլ խնդիրների հետ, որոնք հաստատուն եւ նույնական են նաեւ մյուս ժողովուրդների համար, որոնց խնդիրները նույնպես չեն ստացել իրենց իրավական լուծումները:

Արեւմտեան Հայաստանի Կառավարութիւնը եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը առաջնորդվում է մեկ գաղափարախոսությամբ, որի հիմքը համազգային սթափ մտածողութիւնն է, խարսխված համամարդկային քաղաքակրթական արժեքների վրա եւ առաջնորդվում է միայն ազգային շահերով, որն է՝ Արեւմտեան Հայաստանի իրավական – քաղաքական կայացումը պահանջատիրական մեկ փաթեթի շրջանակներում: Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը վեր է դասում ազգային շահերը կուսակցական, խմբակային եւ անհատական շահերից: Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի գաղափարախոսութեան հիմքը հանդիսանում է ներազգային իրավական – սոցիալական արդարութիւնը ու բարոյականութիւնը, որը համազգային համերաշխութեան երաշխավորն է: Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտեան Հայաստանի Կառավարութիւնը Հատուկ իրավաբանական հանձնաժողովի միջոցով հետամուտ է լինելու նաեւ Արեւմտեան Հայաստանի բնիկ հայ ժողովրդի պատմական անցյալի վերջին հարյուրամյակում կատարված դեպքերի իրավական ճանաչման եւ հատուցման գործին պահանջատիրութեան ողջ իրավական փաթեթով:

Արեւմտեան Հայաստանի պետական կենսագոյութեան տեսակետից վնասակար ու անընդունելի է անհավասարակշիռ ցանկացած քայլ, որը թեկուզեւ ժամանակավորապես, թուլացնում է աշխարհասփիւռ հայութեանը, հետեւաբար խանգարելու է Արեւմտեան Հայաստանի կայացմանը: Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը, ազգային գաղափարախոսութեան մեջ նվազագույնի պետք է հասցնի իրական աշխատանքներում տեղ գտած վրիպումներն ու սխալները հենվելով հսկայական այն փորձի վրա, որը կուտակվել է նախորդ սերունդների կողմից:

Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտեան Հայաստանի Կառավարութեան ազգային գաղափարախոսութեան գերակա խնդիրն է համարում ազգային ուժերի եւ հայ տեսակի միավորումը Արեւմտեան Հայաստանի պետութեան վերականգնման գերխնդրի շուրջ, միաժամանակ ապահովելով այդ ուժերին ազատորեն պահպանելու, հասարակական, իրավական, սոցիալական նաեւ սեփական համոզմունքները: Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտեան Հայաստանի Կառավարութիւնը հայ հասարակական կեանքում ընթացող բոլոր երեւույթները գնահատում է, ազգահավաքի, ազգային հոգեկերտվածքի եւ բարոյականութեան տեսանկիւնից: Իր ազգահավաք քաղաքականութեան մեջ առաջնային խնդիրներից մեկն է համարում՝ յուրաքանչյուր հայի մեջ, անկախ իր կրոնական, կուսակցական եւ այլ պատկանելիութիւներից հստակ քայլերով ամրապնդել Արեւմտեան Հայաստանի իրական վերականգնման համար սկսված աշխատանքի անբեկանելիութիւնը: Արեւմտեան Հայաստանի մշակութային ամբողջ ժառանգութեանը կարող է տեր կանգնել միայն հայ ազգը եւ Արեւմտեան Հայաստանի Կառավարութիւնը միասնական աշխատանքով:

Արեւմտեան Հայաստանի ամբողջ ժառանգութիւնը հայ ժողովրդի համընդհանուր սեփականութիւնն է, անկախ դրա ստեղծման ժամանակից, վայրից, հեղինակների կրոնական եւ քաղաքական հայացքներից:

Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի եւ Արեւմտեան Հայաստանի Կառավարութեան

Վերլուծական Կեդրոն

29 Յունիս 2011թ.

ArmAr.am


Դիտել Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն