Գլխավոր » Politics, Լրահոս

Ջոն Էվանս. «Գիտեի, որ բացասական հետևանքներ կլինեն ինձ համար. գլուխս կկտրե՞ն, թե՞ ձեռքիս կխփեն, չգիտեի»

Սեպտեմբեր 29, 2011թ. 16:21

5«Երբ 2005թ. Կալիֆոռնիայում ես ճշմարտորեն խոսեցի պատմության մասին, ես գիտեի, որ բացասական հետևանքներ կլինեն ինձ համար. գլուխս կկտրե՞ն, թե՞ ձեռքիս կխփեն, չգիտեի»,- այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «100 հարց, 100 պատասխան» հերթական քննարկման ժամանակ ասել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:

Նա նշել է, որ 2005թ. ԱՄՆ-ում ինքը երկընտրանքի առաջ էր` կա’մ պետք է հարեր ԱՄՆ քաղաքականության` 1915 թվականի վերաբերյալ համաձայնեցված հայտարարություններին, որոնք ինքը համարում էր ապակողմնորոշող, կա’մ էլ պետք է գիտնականների առջև անկեղծ արտահայտվեր Հայոց ցեղասպանության մասին: «Սա երկընտրանք էր, և ես մտածեցի, որ ինձ համար այլընտրանք չկա, քան խոսել այդ մասին անկեղծ, և ես չեմ ափսոսում դրա համար»,- նշել է նախկին դեսպանը:

ArmAr.am


Թեգեր`

Դիտել Politics, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն