Գլխավոր » Hay-turq, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Օգնենք Արցախի դպրոցներին

Սեպտեմբեր 29, 2011թ. 12:04

45Համայնքը երկար չի ապրի, եթե չունի դպրոց կամ մանկապարտեզ: Հանրապետությունում շատ են նման կրթօջախները, որոնք նույնիսկ շենքային պայմաններ չունեն: Սա էլ է նպաստում համայնքից երիտասարդների արտահոսքին:

Հայաստանում մեկնարկել են «Օգնիր դպրոցիդ» եւ «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերը: Մինչ օրս մայրաքաղաքի դպրոցներին է փոխանցվել է շուրջ 641 միլիոն դրամ, նախակրթարաններին` 302 միլիոն դրամ:

Օրերս էլ «Օգնիր Արցախի ծայրամասային դպրոցներին» ծրագրի շրջանակում նախաձեռնությամբ է հանդես եկել Երեւանի քաղաքապետրանը: Գաղափարին արձագանքել են մայրաքաղաքի Ա.Չեխովի անվան թիվ 55 դպրոցը, թիվ 47 մանկապարտեզը, ինչպես նաեւ բարեգործական ու մասնավոր ընկերություններ:

Սեպտեմբերի 27-28-ը նրանք այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղի դպրոց: Այստեղ նրանց ուղեկցել են Ասկերանի վարչակազմի եւ շրջկենտրոնի միջնակարգ դպրոցի ներկայացուցիչները: Պատվիրակության անդամներն իրենց հետ տարել են գրենական պիտույքներ, մարզագույք, աշակերտական պայուսակներ, գեղարվեստական գրականություն, համակարգիչներ, ինչպես նաեւ նախադպրոցական տարիքի աշակերտների համար նախատեսված սեղաններ ու աթոռներ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են նաեւ, որ Նախիջեւանիկ գյուղի դպրոցի շենքում տեղակայված մանկապարտեզի սաներն էլ ստացել են խաղալիքներ, գրենական պիտույքներ, նկարչության տետրեր, տրամաբանությունը զարգացնող խաղեր:

ArmAr.am


Դիտել Hay-turq, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն