Թաներ Աքչամ. Ցեղասպանությունը ժխտող թուրք պատմաբանները կաշառված են իշխանությունների կողմից
Սեպտեմբեր 23, 2011թ. 16:16
Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք պատմաբանները կաշառված են իշխանությունների կողմից: Այդ մասին բրիտանական թերթերից մեկին հայտարարել է թուրք պատմաբան, Քլարկի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը: «Բուխարեստում Հայոց ցեղասպանության նվիրված խորհրդաժողովի ժամանակ անանուն աղբյուրները հաղորդել են, որ թուրքական իշխանությունները կաշառում են պատմաբաններին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար»,-ասել է նա:
Ավելի վաղ Աքչամն իր հոդվածում նշել էր, որ թուրքական իշխանությունները պետք է ավելի շատ անդրադառնան հայ-թուրքական հարաբերություններին դրական համատեքստում, եթե ձգտում են մեծ դերակատարություն ունենալ տարածաշրջանում :
PanARMENIAN.Net
ArmAr.am












