Գլխավոր » Լրահոս

Նիկոլա Սարկոզին արդեն Հայաստանում է

Հոկտեմբեր 6, 2011թ. 17:50

0Ժամը 17:00-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ինքնաթիռը: Այժմ այնտեղ ՊՆ նվագախմբի երաժշտության ներքո ընթանում է հանդիպման արարողությունը: Նրան դիմավորում է ՀՀ նախագահը: Ներկա են նաև Ֆրանսիայի դեսպանը, բարձրաստիճան պաշտոնյաներ:Այս մասին mardik.am-ի թղթակիցը հաղորդում է օդանավակայանից:

Դիմավորման արարողությունից հետո Նիկոլա Սարկոզին կուղևորվի հայոց հոգևոր կենտրոն Էջմիածին, որտեղ հանդիպում կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:   Այնուհետև նախագահները կայցելեն «Ծիծեռնակաբերդ հուշահամալիր:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն