Գլխավոր » Hay-turq, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս

ԵԽԽՎ-ում հնչել է հայտարարություն ԼՂՀ-ի մասին

Հոկտեմբեր 6, 2011թ. 23:28

EXXVՀոկտեմբերի հինգին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբերյալ հնչել է հետևյալ հայտարությունը.

20 տարի առաջ, խորհրդային եւ միջազգային օրենքների հիման վրա ընդունելով անկախանալու որոշումներ, մեր տարածաշրջանում առաջացան նոր պետություններ: Ինքնորոշման եւ Խորհրդային միությունից ապագաղութացման իրավունքն իրականացվեց ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կողմից, այլեւ` Լեռնային Ղարաբաղի:

Այս չորս քաղաքական միավորներն անկախություն հռչակեցին մոտավորապես միաժամանակ: Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը արդեն 10 տարի է, ինչ Եվրոպայի խորհրդի անդամ են, իսկ Արցախը այս կազմակերպության անդամ չէ: Հակառակ այս փաստի եւ դժվարին իրավիճակի` Արցախը, այնուամենայնիվ, որդեգրել եւ շարունակաբար իրականացնում է պետական շինարարության այնպիսի քաղաքական ուղի, որը համապատասխանում է Եվրոպայի խորհրդի ոգուն, առաքելությանը եւ արժեքներին:

Բարձր գնահատելով Արցախի որդեգրած` զարգացման ժողովրդավարացման մոդելի արդյունքներն ու շարժընթացը եւ գիտակցելով Արցախի պաշտոնական ներկայացուցիչների` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին մասնակցելու անհրաժեշտությունը`

մենք շնորհավորում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` 20-ամյակի կապակցությամբ, եւ կոչ ենք անում սերտորեն համագործակցել նրա օրինականորեն ընտրված իշխանությունների հետ:

տեղեկացնենք, որ այս գրավոր հայտարարությունը միայն այն անձանց անունից է, ովքեր այն ստորագրել են: Իսկ ստորագրել են 32 հոգի.

Զարուհի Փոստանջյան, Հայաստան  EPP/CD

Դանիել Բաքելեյն, Բելգիա, ALDE

Դենիս Բադրե, Ֆրանսիա, ALDE

Գագիկ Բաղդասարյան, Հայաստան  ALDE

Ջերարդ Բարսիա Դուեդրա, Անդորա, SOC

Լորեն Բետեյ, Ֆրանսիա, EPP/CD

Մարիվոն Բլոնդին, Ֆրանսիա, SOC

Ռոլանդ Բլում, Ֆրանսիա, EPP/CD

Իտալո Բոչինո, Իտալիա, NR

Ժորժ Կոլոմբիե, Ֆրանսիա, EPP/CD

Կարլ Դոնաբոեր, Ավստրիա, EPP/CD

Ժոզեֆ Ֆալզոն, Մալթա, EPP/CD

Բերնարդ Ֆուրնիե, Ֆրանսիա, EPP/CD

Հանս Ֆրանկեն, Նիդերլանդեր, EPP/CD

Դավիթ Հարությունյան, Հայաստան EDG

Նորբերտ Հոպերտ, Լուքսեմբուրգ, EPP/CD

Թեո Մեսսեն, Շվեյցարիա, EPP/CD

Քրիստին Մարին, Ֆրանսիա, EPP/CD

Մյուրիել Մարլանդ-Միլիտելո, Ֆրանսիա, EPP/CD

Մերիտքսել Մատիո, Անդորա, ALDE

Էդգար Մայեր, Ավստրիա, EPP/CD

Ալան Միլ, Միացյալ թագավորություն, SOC

Արմեն Մելիքյան, Հայասատն  ALDE

Հերմինե Նաղդալյան, Հայաստան ALDE

Յակոբ Պրեսեչնիկ, Սլովենիա, EPP/CD

Գաբինո Պուչե Ռոդրիգես-Ակոստա, EPP/CD

Ֆրանսուա Ռոչբլուան, Ֆրանսիա, EPP/CD

Ռենե Ռուքեթ, Ֆրանսիա, SOC

Արմեն Ռուստամյան, Հայաստան, SOC

Ֆատիհա Սաիդի, Բելգիա, SOC

Դրագան Տոդորովիչ, Սերբիա, NR

Նաիրա Զոհրաբյան, Հայաստան, ALDE

ArmAr.am


Դիտել Hay-turq, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն