Ֆրանսիայի նախագահը մարտահրավեր նետեց Թուրքիային
Հոկտեմբեր 6, 2011թ. 19:00
«Կոլեկտիվ ժխտողականությունն ավելի լուրջ է, քան` ինդիվիդուալ ժխտողականությունը: Եթե մինչև տարեվերջ Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան այլ միջոցներ կձեռնարկի Հայոց ցեղասպանության ճանաչման ժխտողականության քրեականացումը հաստատելու համար»,-այսօր ասել է Երևան ժամանած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
Ֆրանսիայի նախագահը Թուրքիային մարտահարվեր նետող իր խոսքերն ասել է «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր այցի ` հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո:
Ֆրանսիայի նախագահը տպավորությունների մատյանում գրել է.« Ֆրանսիան չի մոռանա»:
ArmAr.am












