Կեցցե’ Հայաստանի հավաքականը
Հոկտեմբեր 7, 2011թ. 20:32
Եվրո 2012-ի նախընտրական փուլի Բ խմբի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 4-1 հաշվով հաղթեց Մակեդոնիայի հավաքականին:
Խաղի 28-րդ րոպեին, Յուրա Մովսիսյանի փայլուն անցումից հետո հաշիվը բացեց Մարկոս Պիզզելին: 34-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հեռահար գեցեցիկ հարվածով հաշիվը դարձրեց 2-0:
Երկրորդ խաղակեսի 10-րդ րոպեին Մակեդոնիայի կազմում դաշտից հեռացվեց Շումուլիկոսկին:
70-րդ րոպեին Յուրա Մովսիսյանի հերթական անցումից հետո Գևորգ Ղազարյանը հաշիվը դարձրեց 3-0:
87-րդ րոպեին Մակեդոնիայի կազմում հաշիվը կրճատեց Շիկովը:
91-րդ րոպեին Արթուր Սարկիսովը Մեսսիի ոճով պառկեցրեց դարպասապահին և հաշիվը դարձրեց 4-1:
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 17 միավոր: Սա երրորդ անընդմեջ խոշոր հաշվով հաղթանակն էր:












