Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

ՊՆ. պատասխանատու զինվորականները ենթարկվել են տույժերի

Հոկտեմբեր 8, 2011թ. 15:22

77Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի պարզաբանումը մամուլում տարածված այն տեղեկությունների կապակցությամբ, ըստ որոնց, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով մի շարք բարձրաստիճան զինվորականներ ենթարկվել են կարգապահական տույժերի:

«Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 7-ին հրաման է ստորագրել, որով «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ճամբարային հավաքի ժամանակ հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի համար պատասխանատու զինվորականները ենթարկվել են տույժերի: Մի շարք բարձրաստիճան սպաներ, այդ թվում` զորամասի հրամանատարը ազատվել են զբաղեցրած պաշտոններից, իսկ մի շարք բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում` երեք գեներալներ ստացել են նկատողություն: Բարձրաստիճան զինվորականների նկատմամբ կարգապահական տույժերի կիրառումը պաշտպանության նախարարությունում նոր երևույթ չէ: Կարող եմ նշել, որ 2008 թվականից մինչ օրս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով տասնյակ բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում` զորամասի հրամանատարներ ու գեներալներ ստացել են տարբեր տույժեր` զբաղեցրած պաշտոններից ազատում, նախազգուշացում, նկատողություն:

Կարգապահական տույժերի կիրառումը աշխատանքային առօրյայի մաս է կազմում, եւ եթե նախկինում ամեն առիթով այդ մասին մամլո հաղորդագրություններ չեն տարածվել, դա չի նշանակում, թե բարձրաստիճան զինվորականները մինչեւ հիմա չեն ենթարկվել կարգապահական տույժերի»,- նշվում է պարզաբանման մեջ:

ArmAr.am


Թեգեր` ,

Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն