Գլխավոր » Լրահոս, Վրաստան, Քաղաքականություն

Վահագն Չախալյանը անժամկետ հացադուլ է սկսել

Հոկտեմբեր 8, 2011թ. 22:00

VahagnՋավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, որը վրաց իշխանությունների կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման եւ ներկայումս պահվում է Վրաստանի Ռուսթավի համար 6 խիստ ռեժիմի բանտում, հեռախոսով տեղեկացրել է «Երկիր» միությանը, որ հոկտեմբերի 5-ին անժամկետ հացադուլ է սկսել:

«Վահագն Չախալյանը դիմել է հացադուլի ի նշան բողոքի իր նկատմամբ սահմանված անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող բանտային պայմանների դեմ: Նա պահանջում է դադարեցնել անօրինական ճնշումները եւ բարելավել բանտային պայմանները», տեղեկացնում է «Երկիր» միությունը:

Վահագն Չախալյանը նաեւ տեղեկացրել է, որ, հակառակ իր պահանջների, բանտի վարչությունը հրաժարվում է գրանցել հացադուլի փաստը:

Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը հայտարարություն էր տարածելՙ նշելով, որ վերջին շրջանում վրացական իշխանությունները ուժեղացրել են ջավախահայ գործչի նկատմամբ բանտային ճնշումները, այդ թվում նաեւ բանտային պայմանների էական խստացման միջոցով:


Դիտել Լրահոս, Վրաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն