Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«Քոչարյանի՞ `թե՞ Տեր-Պետրոսյանի հետ կհամագործակցի նախագահ Սարգսյանը»

Հոկտեմբեր 11, 2011թ. 10:19

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը  անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերադարձի թեմային,  նշել է, թե Ռ. Քոչարյանի «եթե»ները չեն կարող իրականություն դառնալ` սոցիալական, տնտեսական եւ քաղաքական իմաստներով, իսկ Քոչարյանի վերադարձի հետ կապվող հասարակական կամք նկատելի չէ:

Իսկ թե Քոչարյանի՞ կամ Տեր-Պետրոսյանի՞ հետ կհամագործակցի նախագահ Սարգսյանը, դա 2012 թվականի մայիսից հետո ընդունվելիք որոշում է, քանի որ միայն խորհրդարանական ընտրություններից հետո են հնարավոր համագործակցության տարբեր ձեւաչափեր: ՀՀԿ միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է, այս աներկբա կարծիքի հետ ՀՀԿ-ական պատգամավորը նաեւ համոզմունք ուներ, որ կոալիցիոն մյուս ուժերը եւս կպաշտպանեն Ս. Սարգսյանի թեկնածությունը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն