Գլխավոր » Politics, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

Լևոն Շիրինյան.«Քոչարյանի փոխարեն լինեի, հենց այդ կարևոր խնդիրը լուծելու համար կգայի»:

Հոկտեմբեր 21, 2011թ. 17:48

Shirinyan-ArmAr.amԵթե չլինեն ներքին կամ արտաքին այլ սրացումներ, ապա շատ սովորական քաղաքական գործընթաց է` Հայաստանն ընդառաջ է գնում խորհրդարանական ու նախագահական ընտրություններին: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, կարծում եմ, նույնիսկ պարտադիր է: Մեկնաբանեմ, թե ինչու:

Հայաստանի քաղաքական իրականությունը բևեռացված է, չկա նորմալ քաղաքական-տնտեսական իրավիճակ, մեզանում վերնախավ կոչվածն օտարված է հասարակությունից, ժողովուրդն էլ անտարբեր, մի քիչ բողոքավոր ու իր դարդի հետ միայնակ: Այս երևույթը քաղաքագիտության մեջ կոչվում է օտարում: Ստեղծված իրավիճակից ելքը տնտեսական դասակարգի, որը դարձել է նաև քաղաքական, տրոհումն է:

Ես կողջունեի, եթե երեք նախագահների առաջնորդությամբ քաղաքական ուժերը մտնեին խորհրդարան: Դա կնպաստեր Հայաստանի մոնոպոլ տնտեսական դասակարգի տրոհմանը: Եթե երեք մոնոպոլիաները խորհրդարան ներկայանան երեք խմբակցության տեսքով, ու քանի որ երեքն էլ տնտեսական, քաղաքական ռեսուրսների առումով գտնվում են հավասար մակարդակներում, ուզեն, թե չուզեն պետք է փոխհամաձայնության գան, սահմանեն խաղի կանոններ:

Դա կստեղծի հավասարակշռություն երեք խմբավորումների միջև, հետևաբար` ներքին կայունություն խորհրդարանում, ինչը կտարածվի նաև հասարակության վրա: Այնպես որ, ես եռանկյան առկայությունը համարում եմ դրական երևույթ: Քոչարյանի փոխարեն լինեի, հենց այդ կարևոր խնդիրը լուծելու համար կգայի»:

ArmAr.am


Դիտել Politics, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն