Քադաֆին մահից երեք օր առաջ կտակ է գրել
Հոկտեմբեր 24, 2011թ. 14:27
Մուամար Քադաֆին մահից երեք օր առաջ կտակ է գրել: Արաբերեն փաստաթուղթը հայտնվել է Seven Day News կայքում, տեղեկացնում է NEWS.am-ը:
Գնդապետը խնդրել է իրեն հուղարկավորել հայրենի Սիրտում, այն հագուստով, որով կմահանա ` «ընտանիքի եւ ազգակիցների կողքը»:
Քադաֆին կոչ է արել իր կողմնակիցներին շարունակել դիմադրությունը եւ պայքարել օտարերկրյա զավթիչների դեմ:
Նա Լիբիայի ժողովրդին խնդրել է իր մահից հետո պաշտպանել իր ընտանիքի կանանց եւ երեխաներին, հաղորդում է The Telegraph-ը:
40 տարի Լիբիան ղեկավարած Մումար Քադաֆին սպանվեց հոկտեմբերի 20-ին Սիրտում:
ArmAr.am












