Մտավորականներն այցելել են Արցախի զորամասեր
Հոկտեմբեր 24, 2011թ. 14:30
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի կողմից իրականացվող “Պատմության և մշակույթի էջեր” ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 22-ից 23-ը գիտության և մշակույթի անվանի 22 գործիչներ այցելել են ԼՂՀ ՊԲ զորամասեր: Զորամասերում կայացել են հանդիպումներ և զրույցներ զինծառայողների հետ, ներկայացվել են 26 դասախոսություններ:
Մտավորականների խումբը հանդիպել է նաև ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: Քննարկվել են հասարակությանը հուզող բանակային հիմնահարցեր:
Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից
ArmAr.am












