«Անձամբ ես վստահ եմ, որ ԼՂ խնդրի արդար լուծման կարելի է հասնել միայն քաղաքական ճանապարհով»
Հոկտեմբեր 24, 2011թ. 15:36
«Արցախյան խնդրի արդար լուծման կարելի է հասնել միայն քաղաքական ճանապարհով», այս մասին այսօր` հոկտեմբերի 24-ին, Մոսկվայում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում:
Երկու երկրների նախագահները հանդիպման ժամանակ գնահատականներ են փոխանակել ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին: ՌԴ նախագահը հիշեցրել է, որ վերջին տարիներին այդ ուղղությամբ քիչ բան չի արվել, այդ թվում Ռուսաստանի մասնակցությամբ:
«Անհրաժեշտ է այսուհետ եւս նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ուղիղ շփումների կազմակերպման առումով»,-հայտարարել է Մեդվեդեւը:
ArmAr.am












