Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Տնտեսություն

Թուրքիան եւ Ադրբեջանը մտադիր են նոր գազամուղ կառուցել

Հոկտեմբեր 27, 2011թ. 15:40

Թուրքիան եւ Ադրբեջանը մտադիր են նոր գազամուղ կառուցել Թուրքիայի տարածքում, որով հնարավոր կլինի մինչեւ 2025 թվականը Ադրբեջանից Թուրքիա հասցնել 50 մլրդ խմ գազ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլաեւը:

Անկարան եւ Բաքուն պայմանավորվել են քննարկել այդ գազամուղի կառուցման հնարավորությունը, ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է SOCAR-ի ղեկավարը, հաղորդում է Trend-ը:

Գազի արդյունահանման մեծացմամբ պայմանավորված խողովակաշարի հզորությունը նույնպես պետք է մեծացնել: Այս նախագիծը կիրականացվի երկու երկրների կողմից, սակայն հնարավոր է նաեւ օտարերկրյա ընկերությունների մասնակցություն, ասել է Աբդուլաեւը:


Դիտել Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն