Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան

Կբացվի «Expo-Russia Armenia 2011» հայ- ռուսական ամենամյա ցուցահանդեսը

Հոկտեմբեր 31, 2011թ. 14:32

arm-rusՆոյեմբերի 3-ից 5-ը  կկայանա «Expo-Russia Armenia 2011»-ի հայ- ռուսական ամենամյա արդյունաբերական ցուցահանդեսը:

Այս մասին տեղեկացնում է Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման աջակցության տարածաշրջանային հասարակական շարժումը (վարչության նախագահ՝ Մհեր Սիմոնյան):

Իսկ մինչ այդ, նոյեմբերի 2-ին ժամը 11:30-ին «Արմենիա Մարիոթ Երևան» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» դահլիճում տեղի կունենա մամլո ասուլիս նվիրված ցուցահանդեսի բացմանը: Ասուլիսին կմասնակցեն ցուցահանդեսի կազմկոմիտեի ղեկավարությունը, Հայաստանում ՌԴ դեսպանը, երկու երկրների արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև  լրատվամիջոցների ներկայացուցիչներ` Հայաստանից, Ռուսաստանից և այլ երկրներց:

Ասուլիսին կհաջորդի քննարկումների Կլոր սեղանը` « ԶԼՄ-ի դերը հետխորհրդային երկրների միջև միջպետական տնտեսական համագործակցության ամրապնդման հարցում» թեմայով:

ArmAr.am


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն